US-Bangla բանգլադեշյան ավիաընկերության մասնավոր ինքնթիռը վթարի է ենթարկվել Կատմանդուի Տրիբհուվանայի անվան միջազգային օդանավակայանից քիչ հեռու, այս մասին գրում է տեղական Kathmandu Post թերթը՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ պարբերականի՝ վայրէջք կատարելիս ինքնաթիռը չի կարողացել է թռիչքուղու վրա դուրս գալ եւ փոխարենը ընկել է օդանավակայանից դեպի արեւելք գտնվող ֆուտբոլի դաշտի վրա: Թերթը նշում է, որ վթարից հետո օդանավը հրդեհվել է: Իշխանությունները կարծում են, որ վթարի հետեւանքով զոհեր կան, սակայն պաշտոնական հաստատում դեռ չի ստացվել:
Հասանելի է
русский


























