Կենտրոնական Անգլիայում մանկապիղծները 40 տարվա ընթացքում բռնաբարել են մոտ 1000 աղջկա, որոնցից մի քանիսը 11 տարեկանից փոքր են եղել, հաղորդում է Sunday Mirror-ը:

Թելֆորդից օրենսդիր Լյուսի Ալանն ասել է, որ թերթի եզրակացությունները «չափազանց լուրջ եւ ցնցող» եւ հասարակական հետաքննություն է պահանջել: «Ես հարցը բարձրացնելու եմ խորհրդարանում նախարարների հետ եւ ամեն հնարավորություն կօգտագործեմ ապահովելու համար, որ տեղի ունեցածի մասին փաստերը հայտնի դառնան», - գրել է նա իր կայքում:

Վկայակոչելով Թելֆորդի տեղական խորհրդի ֆայլերին՝ Sunday Mirror-ը հաղորդել է, որ սոցծառայությունները, ուսուցիչները եւ հոգեբուժական ծառայության աշխատակիցները իմացել են չարաշահումների մասին, բայց չեն հաղորդել ոստիկանությանը:

Ոստիկանությունը հաղորդել է, որ խնդիրը  «չափազանց լուրջ է», բայց Mirro-ին տրամադրած տեղեկատվությունը նոր չէ եւ մի շարք աղմկահարույց գործերի պատճառով է ի հայտ եկել, ներառյալ 2013-ի վիրահատությունը:

Ըստ հրապարակման՝ աշակերտուհիներից մեկը 4 տարվա ընթացքում 6 անգամ հղիացել է:

 «Ինձ ասացին, որ եթե ես ինչ-որ մեկին ասեմ, նրանք կգան իմ փոքր քույրերի հետեւից եւ իմ մայրիկին կպատմեն, որ ես մարմնավաճատուհի եմ», - ասել է աղջիկը:

2014-ին Բրիտանիային ցնցեց հիմնականում ասիացիներից կազմված բանդայի կողմից 1400 երեխաների բռնաբարության մասին  գործը: 2016-ին 8 տղամարդ մեղավոր ճանաչվեց Ռոտերեմում  սեքսուալ բռնության եւ աղջիկներին վախեցնելու համար: