Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներին հրավիրել է այցելել Երեւան:
NEWS.am-ին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունում հայտնեցին, որ հրավերը Արգենտինայի արտգործնախարար Էկտոր Տիմերմանի հետ հանդիպման ժամանակ հաստատել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Կողմերը նաեւ մանրամասն քննարկել են երկկողմ համագործակցության տարբեր ոլորտների, քաղաքական երկխոսության ակտիվացման, պայմանագրային իրավական դաշտի ընդլայնման, տնտեսական կապերի եւ մշակութային շփումների զարգացման հարցեր:
Նալբանդյանը գոհունակություն է հայտնել է անցած տարի Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացման կապակցությամբ:





























