«Հայկական ժամանակ»-ի աղբյուրները փոխամնցում են, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանը շարունակելու է անցյալ տարեվերջին սկսած կադրային փոփոխությունները: «Համենայնդեպս, իշխանական վերնախավում սպասում են կադրային նոր փոխատեղումների:

Ըստ մեր տեղեկությունների, Սերժ Սարգսյանի առաջիկա ծրագրերի մեջ է մտնում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի պաշտոնանկությունը, որի փոխարեն մարզպետ է նշանակվելու փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը:

Սպասվում է նաեւ ՀՀ ոստիկանապետի փոփոխություն: Համառ լուրերը, որ գործող ոստիկանապետ Ա. Սարգսյանը նշանակվելու է ՏԿ նախարար Արմեն Գեւորգյանի փոխարեն, շարունակվում են շրջանառվել: Իսկ ոստիկանապետի պաշտոնի համար շրջանառվում են մի քանի անուններ, հիմնականում` ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանի անունը:

Խոսվում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնանկության մասին: Նրա փոխարեն, ըստ նույն աղբյուրների, նշանակվելու է ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը, վերջինիս փոխարեն` Պնախարար Սեյրան Օհանյանը, Օհանյանի փոխարեն էլ` նրա տեղակալ Դավիթ Տոնոյանը»,-գրում է թերթը: