ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը հանդիպման ժամանակ կքննարկեն այն հարցը, թե ինչպես ստիպեն Ռուսաստանին վճարել Մերձավոր Արեւելքում իր գործողությունների համար։ Այս մասին հաղորդում է The Hill–ը՝ վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։
Նշվում է, որ ամերիկյան կողմի դժգոհությունը կապված է Սիրիայի տարածքում Ռուսաստանի գործողությունների հետ։ Թրամփը կանդրադառնա նաեւ Ռուսաստանի կողմից Բաշար Ասադին ցուցաբերվող օգնության հարցին, ինչպես ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւի արգելափակման մասին որոշմանը։
«Բանակցությունների թեման է լինելու, թե ինչպես ստիպել Ռուսաստանին վճարել Սիրիայում իր գործողությունների, իրանական միջուկային ծրագրին եւ Թեհրանի կողմից Եմենի քաղաքացիական պատերազմին Իրանի միջամտությունը սատարելու համար»,–ասել է գործակալության զրուցակիցը։




























