Սերբիան բանակցում է թուրքական Exim բանկից 400 միլիոն դոլարի վարկ տրամադրելու համար՝ ներդրումներն ու աճը խթանող ենթակառուցվածքները  զարգացնելու համար: Այս մասին հայտարարել է Սերբիայի առեւտրի նախարար Ռասիմ Լայչիկը, հաղորդում է Reuters-ը:

Սերբիայի առեւտրի նախարարը Բելգրադում Թուրքիայի փոխվարչապետ Ֆիքրի Իշիկի հետ հանդիպումից հետո, ասել է, որ Թուրքիայի Exim  բանկը 400 մլն դոլարի վարկ է տրամադրել տարբեր ենթակառուցվածքային նախագծերի համար:

Նրա խոսքով՝ երկու երկրների խորհրդարանները շուտով կվավերացնեն ազատ առեւտրի համաձայնագիրը, որը կբարձրացնի երկկողմ առեւտրի ծավալը մինչեւ 2 մլրդ ԱՄՆ դոլարի: