Չինաստանը պառակտելու ցանկացած գործողությունները եւ հնարքներ դատապարտված են ձախողման: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպին` ելույթ ունենալով Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 13-րդ գումարման առաջին նստաշրջանի եզրափակիչ նիստում, հաղորդում է« Սինխուա»-ն:
Նրա խոսքով՝ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ինչպես նաեւ երկրի լիակատար վերամիավորումը Չինաստանի ժողովրդի ընդհանուր ձգտումն են:
«Չինաստանի զարգացումը որեւէ վտանգ չի ներկայացնում որեւէ պետության համար», - ասել է Սի Ցզինպին: Նա հավաստիացրել է, որ Չինաստանը երբեք չի հավակնի հեգեմոնի դիրքին, երբեք էքպանսիայի քաղաքականություն չի վարի: Միայն նրանք, ովքեր սովոր են սպառնալ ուրիշներին, բոլորին համարում են սպառնալիք, ասել է Սի Ցզինպին:




























