Եվրամիությունը շահագրգռված է դեպի Եվրոպա էներգառեսուրսների առաքումների դիվերսիֆիկացման եւ երկարաժամկետ անվտանգության ապահովման մեջ: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուն Ադրբեջան կատարելիք այցի նախօրեին, հաղորդում է Trend-ը:

Բարոզուն նշել է, թե մտադիր է հնարավոր ջանքերը գործադրել Հարավային գազային միջանցք նախագծի իրականացման համար: «Համոզված եմ, որ միասին կարող ենք անհրաժեշտ պայմաններ ստեղծել, որպեսզի կյանքի կոչենք այդ ռազմավարական նախաձեռնությունը»,- նկատել է նա:

Նշենք, որ Եվրահանձնաժողովի ղեկավարն ու էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Օտտինգերը կայցելեն Ադրբեջան եւ Թուրքմենստան հունվարի 13-15-ին: