Կատարի իշխանությունները 28 մարդու եւ հաստատությունների ահաբեկիչների ցուցակում են ընդգրկել էին, նրանց թվում են Կատարի մի քանի քաղաքացիներ, որոնք ընդգրկվել էին Դոհայի հարեւանների համանման ցուցակի մեջ, հաղորդում է Reuters-ը:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը 2017 թվականի հունիսին խզել էին Կատարի հետ դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները՝ մեղադրելով ահաբեկչության մեջ: Դոհան հերքում է բոլոր մեղադրանքները:
Արաբական 4 երկրները, որոնք իրենց «ահաբեկչական քառյակ» են անվանել, հրապարակել են 72 մարդուց եւ կազմակերպությունից բաղկացած ահաբեկիչների ցուցակը, որոնք, նրանց խոսքով կապված են Դոհայի հետ:
Կատարի նոր ցուցակում ընդգրկված են Կատարի երկու քաղաքացիներ, որոնց վերոհիշյալ երկրները Սիրիայում «Ան-Նուսա ճակատի» ահաբեկիչների հովանավորներ են համարում:




























