Թուրքիայում ուսումնառազմական ինքնաթիռ է վթարի ենթարկվել, հաղորդում է Anadolu գործակալությունը` հղում անելով երկրի Գլխավոր շտաբին:

Հաղորդվում է, որ F-16 կործանիչը մարզական թռիչքի ժամանակ ընկել է Նեւշեհիրի կենտրոնական նահանգում:

Հրշեջային բրիգադները, փրկարարական ստորաբաժանումները եւ ժանդարմերիայի ուժերը ուղարկվել են վթարի վայր: Զոհերի եւ աղետի պատճառների մասին դեռ չի հաղորդվում: