Դեռ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ է ուզում Վաշինգթոնը՝ Եվրամիությանը պողպատի եւ ալյումինի ներմուծման մաքսատուրքերից ազատելու դիմաց: Այս մասին Reuters-ին ասել է առեւտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրոմը, ով  Եվրամիության անունից ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում:

Նա նշել է, որ եթե  վերլուծենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթները, ապա նա կարծում է, որ ամբողջ աշխարհը խաբում է ԱՄՆ-ին, եւ որ «մենք էլ  անազնիվ առեւտրային քաղաքականություն ենք վարում»: Մալմստրոմը նշել է, որ Եվրամիությանը նաեւ նյարդայնացնում է Վաշինգթոնի հետ առեւտրի մեջ որոշակի պահեր:

Նա նաեւ նշել է, որ  հասկանալի չէ, թե ինչի է ուզում հասնել Թրամփը՝ այդ հարցի լուծման համար վերջնաժամկետ սահմանելով մայիսի 1-ը: