Թուրքիայում մեկօրյա ձերբակալությունից հետո ազատ է արձակվել բժիշկ Յուսուֆ Էրչին Սոնմեզը՝ հայտնի «Դոկտոր Ֆրանկենշտեյն» մականունով: Նա ձերբակալվել էր Ստամբուլի Քարթալ թաղամասում՝ մարդկային օրգանների առեւտրի եւ Ադրբեջանում ու Կոսովոյում ապօրինի փոխպատվաստման մեղադրանքով:
Սոնմեզը ձերբակալվել էր Կոսովոյի իշխանությունների խնդրանքով, Ինտերպոլի հարցման հիման վրա: Երեկ նրան տեղափոխել էին անվտանգության վարչություն եւ դատախազություն, որտեղ պետք է պաշտոնապես մեղադրանքներ առաջադրվեին:
Արեւմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, «Սոնմեզը վերջին 10 տարիներին փոխպատվաստումների սեւ շուկայի առանցքային խաղացողներից է»:





























