ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսի հետ քննարկել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը: Մասնավորապես, քննարկվել է թե բյուջեի որ մասը Պենտագոնը կարող է հատկացնել շինարարության համար: Ներկայումս ԱՄՆ-ն 9 մետր բարձրությամբ պատի նախատիպեր է փորձարկում, հաղորդում է AFP-ն:

«Պատը հիանալի տեսք ունի, ես միշտ շատ լավ եմ եղել շինարարության հարցերում: Դա իմ ուժեղ կողմ է: Դա ինձ մոտ ավելի  լավ է ստացվում, քան նախագահ լինելը», - Օհայոյում ասել է Թրամփը:

Թրամփը պատի կառուցման համար դեռ չի կարողանում 25 միլիարդ դոլարի հատկացումը ստանալ, ուստի դիմել է Պենտագոնին` պաշտպանական բյուջեից միջոցների մի մասի ձեռք բերելու հույսով: