Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին համոզված է, որ 2018-ին երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը կգերազանցի 8 մլն-ը, հաղորդում է Aliq.ge-ն:

Այս մասին վարչապետն ասել է տուրիզմի ազգային գործակալության 2017-ի հաշվետվությունը ներկայացնելիս:

Կառավարության ղեկավարի խոսքով, զբոսաշրջությունից ստացված եկամուտը 2017-ին կազմել է 2 մլրդ 700 մլն դոլար:

Կվիրիկաշվիլին հիշեցնելով, որ  նախորդ տարի Վրաստան է այցելել մոտ 7,5 մլն  զբոսաշրջիկ, համոզմունք է հայտնել, որ նրանց թիվը այս տարի գերազանցելու է 8 մլն-ը:

Համեմատության համար նշենք, որ ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2017 թվականին Հայաստան է այցելել շուրջ 1,5 մլն զբոսաշրջիկ, որը 2016-ի համեմատ աճել է 19 տոկոսով:

Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնողների թիվը ևս ավելացել է. 2017-ին այդ նպատակով երկրից մեկնել է 1,48 մլն մարդ. 2016-ի համեմատ աճը կազմել է 17 տոկոս: