Նախօրեին ռուսական օդանավի ստուգումը կատարվել է կազմակերպված հանցավորության եւ զենքի կամ արգելված նյութերի մաքսանենգության պաշտպանության ստանդարտ ընթացակարգերի շրջանակում, նշված է Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Բեն Ուոլասի գրավոր հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սա բրիտանացի սահմանապահների համար սովորական ընթացակարգ է՝ օդանավի ստուգում Բրիտանիայի պաշտպանության համար կազմակերպված հանցավորությունից եւ նրանցից, ովքեր փորձում են երկիր տեղափոխել վտանգավոր նյութեր, ինչպսին են թմրամիջոցները կամ զենքը»,- նշված է հայտարարության մեջ:

Բրիտանայի ԱԳ փոխնախարարը նշել է, որ ստուգումից հետո օդանավի անձնակազմին թույլ են տվել թռչել նախանշված չվերթով: