Ռուսաստանի ավիանավտանգության համակարգման կենտրոնը հայտարարել է, որ պատասխան միջոցառումներ կձեռնարկի Լոնդոնում «Աերոֆլոտի» օդանավի ստուգման հետ կապված, եթե բրիտանական կողմից պարզաբանումներ չլինեն, փոխանցում է ՌԲԿ-ն:

Ռուսաստանի Տրանսպորտի նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ ավիաանվտանգության համակագող կենտրոնը Մեծ Բրիտանիայի իշխանություններին հարցում կուղարկի՝ կապված մարտի 30-ին Լոնդոնի օդանավակայանում «Աերոֆլոտի» օդանավի ստուգման հետ:

«Պարզաբանումների բացակայության դեպքում ռուսական կողմը մեր օդանավի նկատմամբ այս գործողությունները կգնահատի ոչ իրավաչափ, ինչպես նաեւ իրեն՝ բրիտանական ավիափոխադրողների նկատմամաբ համանման գործողությունների իրավունք կվերապահի»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղի ունեցածը «սադրանք» է որակել: Ռուսաստանի ԱԳՆ-ն սրա մեջ «առանց վկաների մանիպուլյացիա անցկացնելու» փորձ է տեսել: Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը բրիտանական ԱԳՆ-ից տեղի ունեցածի պատճառների պարզաբանում է պահանջել:

Լոնդոնից պաշտոնական մեկնաբանություն չի եղել, սակայն բրիտանական կառավարությունում Telegraph-ի աղբյուրը հայտնել է, որ խոսքը  «ռիսկի բարձր մակարդակով երկրից, ինչպիսին Ռուսաստանն է», ժամանած օդանավի սովորական ստուգման մասին է: Ըստ որում՝ պարբերականի զրուցակիցը  շեշտել է, որ «Հիթրոուի» միջադեպը  «Սոլսբերիում ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ ոչ մի կապ չունի»:

«Աերոֆլոտի» կապիտանը մանրամասներ է հայտնել Լոնդոնում ռուսական ինքնաթիռի ստուգումից