Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայքո Մաասը խոսել է Ռուսաստանի դիվանագետների արտաքսման որոշման կարեւորության մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Bild-ը: «Ռուսաստանի նկատմամբ քայլերի ընտրության հարցում եվրոպացիների համախմբածությունը կարեւոր էր ոչ միայն որպես Բրիտանիայի հետ սոլիդարության դրսեւորում, այլ նաեւ որպես միասնականության ազդանշան»,- Bild- ին տված հարցազրույցում հայտարարել է Մաասը:
Ընդ որում, նա ընդգծել է, որ Եվրամիությունն ունի Ռուսաստանի կարիքը՝ որպես միջազգային կարգուկանոնի կարեւոր հենքի եւ տարածաշրջանային հակամարտությունների եւ զինաթափման կարգավորման գործընկերոջ:
«Այս առումով մենք բաց ենք երկխոսության համար եւ ակնկալում ենք, որ վստահությունը աստիճանաբար կվերականգնվի, եթե Ռուսաստանն իր հերթին պատրաստ է դրան»,- ընդգծել է նա:




























