Ամերիկյան New York Magazine ամսագրի շապիկին հայտնվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոզի տեսքով, գրում է Gazeta–ն։
Լուսանկարում, որը իր թվիթերյան էջում հրապարակել է լրագրող Յաշար Ալին, Թրամփը խոզի մռութ է ընդունել։
«Ո՛չ գաղտնի գործարքը, ո՛չ ոչ կոմպետենտությունը, ո՛չ դաժանությունը։ Ամբողջ հարցը կոռուպցիայի մեջ է, հիմա՛ր»,–այսպիսի գրառում է արված ամսագրի շապիկին։
Հոդվածի հեղինակ լրագրող Ջոնաթան Չայտը Թրամփի նախագահության շրջանի բաղկացուցիչ մասը «կոռուպցիան» եւ «դաժանությունն» է նշել։





























