Մինչեւ Հայոց ցեղասպանությունը մեծ հայ բնակչություն ունեցող Մարդինի Դերիքի շրջանի միակ հայը Սուրբ Հարության տոնին այցելել է Սուրբ Գեւորգ եկեղեցի։

Ինչպես տեղեկացնումէ  Ստամբուլի հայկական «Ակոս»–ը,  5 տարի առաջ Ստամբուլից հայրենի Դերիք վերադարձած Զեքերիա Սաբունջուն Սուրբ Հարության տոնին միայնակ է այցելել Դերիքի հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցի, հնչեցրել եկեղեցու զանգը,  մոմ վառել ու աղոթել։

Եկեղեցուց դուրս գալուց հետո Զաքարիան երեխաների հետ եւս Սուրբ Հարության տոնը նշելու համար մեկնել է Ստամբուլ։