ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կոնգրեսին սահմանների պաշտպանության մասին օրենք ընդունել եւ կանգնեցնել Մեքսիկայից անօրինական միգրանտների հոսքը դեպի ամերիկյան տարածք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կոնգրեսը պետք է անմիջապես օրենք ընդունի սահմանների պաշտպանության մասին եւ անհրաժեշտության դեպքում օգտագործի «միջուկային օպցիան» (Nuclear Option)՝ մարդկանց եւ թմրամիջոցների լայնածավալ հոսքը դադարեցնելու համար: Սահմանապահները (եւ միգրացիոն վերահսկողության ծառայության աշխատակիցները՝ ICE) լավն են, սակայն դեմոկրատների թույլ օրենքները թույլ չեն տալիս նրանց անել իրենց աշխատանքը: Գործեք հիմա, Կոնգրե՛ս, կամ մեր երկիրը կգողանան»,- թվիթերյան իր էջին գրել է Թրամփը:
Նրա խոսքով՝ մեքսիկական իշխանությունները ի զորու են կանխել անօրինական միգրանտների «քարավանների» մուտքը Միացյալ Նահանգներ:
Նշենք, որ այսպես կոչված «միջուկային օպցիան» (Nuclear Option) թույլ է տալիս շրջանցել ճգնաժանային իրավիճակները, երբ կոնգրեսականները առկա տարաձայնությունների պատճառով չեն կարողանում որոշում կայացնել առանցքային հարցերի օրինագծերի վերաբերյալ: Կոնգրեսի անդամները սահմանափակ ժամանակ են ստանում կուսակցությունների միջեւ դեբատների համար: Փոխզիջման բացակայության դեպքում նոր քվեարկություն է անցկացվում, որի ընթացքում որոշում կարող է կայացվել ձայների 51 տոկոսով պարզ մեծամասնության աջակցությամբ:




























