Աֆղանստանի հարավում թունավորման հետեւանքով 43 աշակերտուհի է հոսպիտալացվել: Ենթադրվում է, որ դա կարող էր դիտավորյալ թունավորում լինել: Լրագրողների հետ զրույցում միջադեպը հաստատել է տեղական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը:

Գիլմենդ նահանգի առողջապահության վարչության ներկայացուցիչը նշել է, որ 10-րդ եւ 11-րդ դասարանների աշակերտները գլխապտույտ եւ սրտխառնոց են զգացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նրանց վիճակը կայուն է:

Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ աշակերտները կարող էին թունավորվել ժամկետանց հաբերից: Աֆղանստանի ստիկանությունը եւ անվտանգության ազգային վարչությունն արդեն սկսել են միջադեպի հետաքննությունը: