Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը կարծում է, որ «չարի եռանկյունը» ձեւավորել են Իրանը, «Մուսուլման եղբայրներ»–ը եւ ահաբեկիչները։ Այս մասին արքայազնը հայտարարել է ամերիկյան The Atlantic ամսագրին տված հարցազրույցում։ 

Նրա խոսքով, «եռանկյան» մեջ գլխավոր տեղը վերապահված է Իրանին, որը ցանկանում է տարածել իր ծայրահեղական շիա գաղափարախոսությունը։ Նրանք կարծում են, որ այդ դեպքում կվերադարձնեն գաղտնի իմամը (Մահդի) եւ նա Իրանից կսկսի կառավարել ամբողջ աշխարհը եւ կտարածի իսլամը նույնիսկ Ամերիկայում։ Նրանք այս մասին ասել են 1979 թվականի հեղափոխությունից հետո ամեն օր։ Դա կա նաեւ օրենքում եւ դա նրանք ամեն օր ապացուցում են իրենց գործողություններով»,–ասել է թագաժառանգը։ 

Եռանկայն երկրոդ մասը՝ «Մուսուլման եղբայրներն» են, որոնք ցանկանում են երկրների ժողովրդավարական համակարգն օգտագործել ստվերային խալիֆաթ ստեղծելու համար։

Եռանկայն երրորդ մասը՝ «Ալ Քաիդայի» եւ «Իսլամական պետության» ահաբեկիչներն են, որոնք ցանկանում են իրենց նպատակին հասնել ուժի միջոցով, իսկ ահաբեկիչների առաջնորդները «Մուսուլման եղբայրներ» խմբավորման նախկին առաջնորդներն են։ 
Սաուդյան արքայազնը հայտարարել է, որ մարտահրավեր է նետում նրանց, ովքեր ապացույց կներկայացնեն, որ Սաուդյան կառավարությունը ֆինանսավորում է ահաբեկչական խմբերին։