Ապրիլի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ գումարտակի եւ Ճանապարհային ոստիկանության ՃՊԾ 1-ին գումարտակի ծառայողներին է մոտեցել մի քաղաքացուհի եւ հայտնել, որ կրակել են իր ուղղությամբ:
Ոստիկանության ծառայողները Երեւանի Թումանյան փողոցի եւ Հյուսիսային պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1994 թ. ծնված Վլադիմիր Պ.-ին ու հրավիրել քաղաքացուհիներ Մ. Ղ.-ին եւ Մ. Պ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.45-ին, Թումանյան եւ Կողբացու փողոցների խաչմերուկում, ուսով դիտավորյալ հարվածելու պատճառով, Մ. Ղ.-ն վիրավորել է Վլադիմիր Պ.-ին, որը բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության նկատմամբ ու դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` իր օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ է արձակել քաղաքացուհիների ուղղությամբ, ինչի հետեւանքով Մ. Ղ.-ն ստացել է մարմնական վնասվածք:
Վլադիմիր Պ.-ի մոտից հայտնաբերվել է ատրճանակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:



























