ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում կասեցրել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գործող եւ անհատ ձեռնարկատեր Օնիկ Նազարյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը:

ՍԱՊԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՍԱՊԾ տեսուչներն արտադրամասում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք կոպիտ խախտումներ: Մասնավորապես՝ արտադրության տեխնոլոգիական գործընթացն իրականացվել է առանց տեխնոլոգիական հրահանգի, վարչատնտեսական եւ կենցաղային բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահպանման հատվածից,  թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրանց որակը եւ անվտանգությունը սահմանող նորմատիվներին: Պարզվել է նաեւ, որ արտադրողի կողմից չի իրականացվում հումքի, պատրաստի արտադրանքի եւ տոխնոլոգիական գործընթացների նկատմամբ լաբորատոր հսկողություն:

Ծառայությունը նշված խախտումները վերացնելու համար տվել է հանձնարարակններ եւ սահմանել ժամկետ: