ԱՄՆ–ն ակնկալում է, որ Չինաստանը զիջումների կգնա Վաշինգթոնի հետ առեւտրային վեճում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Լարի Քուդլոուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ 

«Կարծում եմ, որ համաձայնության կգանք։ Ես անձամբ կարծում եմ, որ չինացիները կզիջեն եւ կհամագործակցեն»,–ասել է նա Fox News–ի եթերում։ 

Ավելի վաղ ԱՄՆ–ն հրապարակել է 1.3 հազար չինական ապրանքներից բաղկացած ցուցակ, որոնց նկատմամբ մաքսատուրքերը կարող են ավելացվել։ Թրամփը մեղադրում է Չինաստանին ամերիկյան մտավոր սեփականության գողության եւ անազնիվ առեւտրային քաղաքականություն վարելու մեջ: Պեկինը բոլոր մեղադրանքները մերժում է՝ դրանք համարելով անհիմն: Չինաստանը հայտարարել է, որ եթե ԱՄՆ մաքսատուրքեր կիրառի, իրենք պատասխան քայլեր կանեն՝ 15-25 տոկոս մաքսատուրքեր սահմանելով 128 անուն ապրանքների համար։