ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել Կանադայի հոկեյի երիտասարդական թիմերից մեկի խաղացողների զոհվելու կապակցությամբ, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Ես խոսել եմ Ջասթին Թրյուդոյի հետ, որպեսզը խորագույն հարգանքս մատուցեմ եւ ցավակցություն հայտնեմ «Համբոլդս» թիմի խաղացողների ընտանիքներին, այս ողբերգության հետեւանքով տուժածներին,- «Թվիթերի» իր էջում նշել է ԱՄՆ նախագահը: - Թող Աստված նրանց հետ լինի»:
Just spoke to @JustinTrudeau to pay my highest respect and condolences to the families of the terrible Humboldt Team tragedy. May God be with them all!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 7 апреля 2018 г.
Ճանապարհային պատահարը տեղի է ունեցել Թիլսդեյլ քաղաքից ոչ հեռու: Իրավապահների տեղեկություններով՝ կիսակցորդով բեռնատարը հարվածել է ավտոբուսին, որի մեջ 29 մարդ է եղել, ներառյալ վարորդը: Վթարի վայրում զոհվել է 14 մարդ, մնացյալին հոսպիտալացրել են: Տուժածներից մեկն ավելի ուշ մահացել է հիվանդանոցում: Սասկարեւան նահանգի երիտասարդական լիգայից «Համբորլդտ Բրոնքոս» թիմի խաղացողներն ուղեւորվում էին Նիպաուին քաղաք փլեյ օֆի շարքի խաղերից մեկին մասնակցելու, երբ նրանց ավտոբուսը Թիլսդեյլից 30 կմ հեռավորությամբ բախվել է բեռնատարին:
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն «Թվիթերի» իր էջում հայտարարել է, որ նույնիսկ չի կարող պատկերացնել, թե հիմա ինչ են զգում զոհերի հարազատները:
«Բրոնքոս» թիմի կազմում 24 խաղացող է: Նրանցից ամենակրտսերը 16 տարեկան է, իսկ ամենաավագը՝ 20:
Բեռնատարի վարորդը չի տուժել, նրան ձերբակալել են ողբերգությունից անմիջապես հետո, իսկ ավելի ուշ բաց են թողել: Ճանապարհայի պատահարի պատճառները պարզվում են:
«Շատ վաղ է խոսել ճանապարհային պատահարի պատճառների մասին: Սա բարդ քննություն է՝ կապված մեծ թվով վկաների, զոհերի թվի եւ այլ տեղեկությունների հետ, հետեւաբար աշխատանքը որոշակի ժամանակ կտեւի»,- ասել են ոստիկանությունից:
Անցած օրվա ընթացքում Կանադայի բնակիչները զոհվածների եւ տուժածների ընտանիքներին օգնելու համար արդեն գրեթե 2 մլն դոլար են հավաքել:
Կանադայում հոկեյի երիտասարդական թիմին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել, զոհվել է 14 մարդ




























