Արագածոտնի մարզի Ապարան համայնքում լայնածավալ շինաշխատանքներ են կատարվում, համայնքը ակտիվորեն պատրաստվում է հերոսամարտի 100-րդ տարեդարձին։

Ապարան համայնքը մեծ պոտենցիալ ունի նաեւ արկածային ինչպես նաեւ  էկո տուրիզմի զարգացման համար: Համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի հանձնարարությամբ հավաքագրվել է տուրիզմի զարգացման համար հետաքրքրություն ներկայացնող վայրերը:

Խոշորոցված  համայնքի կենտրոն Ապարան քաղաքում  իրանականցվում է լայնածավալ բարեկարգման, քաղաքի արտաքին տեսքի վերականգնման ինչպես նաեւ քաղաքային զբոսայգիների կառուցապատման, նոր  հանգստի գոտիների ստեղծման աշխատանքներ: Շինարարական աշխատանքներին զուգահեռ  քաղաքում իրականացվում է նաեւ լայնածավալ կանաչապատման եւ կոսմետիկ հարդարման աշխատանքներ:

Քաղաքի հրապարակային հատվածում՝ Տիգրան Պետրոսյանի անվան պուրակում   տնկվել են  արծաթափայլ եղեւնիներ, եղեւնիների տնկման աշխատանքները լինելու են շարունակական: Ծառատնկման աշխատանքներ են իրականացվում նաեւ «Վերածնունդ» հուշահամալիրի տարածքում:

Նախատեսված է ամբողջովին բարեկարգել քաղաքի կենտրոնական՝ Բաղրամյան փողոցը: Շարունակվում են իրականացվել նաեւ բազմաբնակարան շենքերի արտաքին տեսքի վերականգնման աշխատանքները: