Կուզբասի նախկին նահանգապետ Աման Տուլեեւն ընտրվել է ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նախագահ, հայտնում է Медуза-ն:
Ապրիլի 10-ին խորհրդարանի արտահերթ նստաշրջանում նրա թեկնածության օգտին քվեարկել է 39 պատգամավորից 38-ը: Տուլեեւը խոսնակի պաշտոնում միակ թեկնածուն էր:
«Ես հիշեցի 90 թվականը: Ճիշտ այսպես: 250 պատգամավորներին, այս դահլիճը: Ես երկաթուղու պետն էի: Եվ ինձ ոչ ավելի, ոչ պակաս ընտրում են մարզային խորհրդի նախագահ: Ամեն ինչ վերադառնում է: Հետաքրքիր է՝ կյանքում այսպիսի շրջապտույտ է տեղի ունենում»,- ասել է Տուլեեւը նախագահ ընտրվելուց առաջ: «Մարզը ես նոր նահանգապետին եմ հանձնում հոյակապ, աշխատանքային վիճակով»,- հավելել է նա:
Աման Տուլեեւը Կեմերովոյի մարզը ղեկավարել է 1997 թվականից: 2018 թվականի ապրիլի 1-ին նա հրաժարական էր տվել: Դա տեղի էր ունեցել Կեմերեվոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհից մեկ շաբաթ հետո, որի հետեւանքով 64 մարդ էր զոհվել: Տուլեեւը պարզաբանել էր, որ «բարոյապես չի կարելի նման ծանրագույն բեռով աշխատել նահանգապետի պաշտոնում»:
Տուլեեւի հրաժարականից 2 օր անց նա ստացել էր Կեմերովոյի մարզի ժողովրդական պատգամավորների խորհրդի պատգամավորի մանդատ: Ապրիլի 5-ին 8 պատգամավորներ նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Ցիվիլեւին խնդրել էին աջակցել մարզային խորհրդարանի խոսնակի պաշտոնում Տուլեեւի թեկնածության առաջադրմանը:
- Աման Տուլեեւը տեսաուղերձի միջոցով պատմել է իր հրաժարականի պատճառների մասին
- Կեմերովոյի նահանգապետ Տուլեեւն այդպես էլ դուրս չեկավ ցուցարարների մոտ
- «Զիմնյայա վիշնյայի» տեխտնօրենին մեղադրանք է առաջադրվել
- Կեմերովոյի բնակիչները պատրաստվում են ամբողջ գիշեր հանրահավաք անցկացնել
- Հայտնաբերվել են Կեմերովոյում զոհված բոլոր 64 հոգու դիերը
- «Կեմերովո, մենք քեզ հետ ենք». Ծաղիկներ ու խաղալիքներ՝ Երեւանում ՌԴ դեսպանատան մոտ
- Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ սուգ է հայտարարվել
- Ոչ թե լացել, այլ հեկեկալ ես ուզում. Պուտինը՝ Կեմերովոյում հրդեհի զոհ դարձած երեխաների մասին




























