Հայաստանում զբաղվածության բարձրացման համար անհրաժեշտ է նախեւառաջ զարգացնել խոշոր ձեռնարկությունները: Այս մասին ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

 Նրա խոսքով՝ Հայաստանը մեծ հիմք ունի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների զարգացման համար. Էլեկտրական, «Նաիրիտ» քիմիական գործարանը, Վանաձորի քիմիական համալիրը եւ այլն: «Այս ձեռնարկություններից յուրաքանչյուրում աշխատել է միջին հաշվով 10 հազար մարդ: Օրինակ, եթե քիմիական հսկա «Նաիրիտը» կրկին գործարկվի, նախնական փուլում մոտ 2000 մարդ կաշխատի, որոնց քանակը կավելանա», - ասաց Սաֆարյանը:

Նա հիշեցրել է, որ միջին եւ փոքր բիզնեսի սուբյեկտների քանակը Հայաստանում 70 հազարի է հասնում, որտեղ մոտ 30 հազար մարդ է աշխատուն, իսկ երկրում խոշոր ձեռնարկությունների թիվը 57 է, բայց այստեղ 46 հազար մարդ է աշխատում: