Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը Լուվրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ պաշտոնական ճաշի ժամանակ, խոսելով ֆրանսիական խոհանոցի մասին, զվարճալի պատմություն է պատմել:

Նա  պատմել է, թե ինչ են խորհուրդ տվել նախկին ամերիկացի նախագահները, իմանալով, որ նա պատրաստվում է Փարիզ մեկնել: Միացյալ Նահանգներում երկշաբաթյա շրջագայության ժամանակ Մուհամմեդը այցելել է Տեխաս, որտեղ հանդիպել է Բուշերի հետ՝ հոր եւ որդու:

 «Երբ նրանք իմացան, որ Փարիզ եմ գնում, նրանք ինձ բարբեքյու սոուս նվիրեցին եւ ասացին, որ ես այն օգտագործեմ, եթե ինձ դուր չգա ֆրանսիական խոհանոցը», - ասել է նա՝ ծիծաղեցնելով ֆրանսիացիներին եւ նրանց ծափահարություններին արժանանալով:

Մուհամմեդը ծիծաղելով ասել է, որ հույս ուներ, որ ստիպված չի լինի սոուս օգտագործել, գրում է  Gulfnews-ը: