ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների ներկայացուցիչների հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը՝ կապված երկրում ենթադրյալ քիմիական զենքի կիրառման վերաբերյալ 3 բանաձեւերի չըդունման հետ: ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է կազմակերպության կայքում:
Նա ափսոսանք է հայտնել, որ Խորհուրդը չի կարողացել այս հարցում փոխզիջման հասնել: «Այսօր ես զանգահարեցի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների դեսպաններին, որ վերստին հայտնեմ ներկայիս փակուղու վտանգների վերաբերյալ իմ խորը մտահոգությունը, եւ ընդգծեցի իրավիճակի վերահսկողությունից դուրս գալուց խուսափելու անհրաժեշտությունը»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը:
«Մենք չպետք է մոռանանք, որ մեր ջանքերը վերջնարդյունքում պետք է ուղղվեն Սիրիայի ժողովրդի սարսափելի տառապանքների դադարեցմանը»,- շեշետել է նա:




























