Հաջորդ քայլերը կախված կլինեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գործողություններից: Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Դանա Ուայթը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն Սիրիայում հակամարտություն չի ցանկանում, սակայն «չի կարող թույլ տալ միջազգային օրենքների ակնհայտ խախտումները»: Նրա խոսքով՝ Սիրիայում ԱՄՆ առաքելությունը մնում է նույնը` հաղթել «Իսլամական պետությանը» եւ չներգրավվել քաղաքացիական պատերազմում:

Սիրիային հրթիռային հարված հասցնելու նպատակը սիրիական ռեժմին քիմիական զենքի կիրառումից հրաժարվելու հստակ եւ միանշանակ ուղերձ հղելն  էր: «Մենք հաջողությամբ հասանք բոլոր թիրախներին: Հարվածներն արդարացված էին, լեգիտիմ եւ համաչափ: Մենք հարվածեցինք քիմիական ծրագրի սրտին: Եվ դա նշանակում է, որ առաքելությունը կատարվել է»:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում Ռուսաստանին «հարգել իր պարտավորությունները, որպեսզի Ասադի ռեժիմը հրաժարվի քիմիական զենքի ծրագրից եւ երբեք չօգտագործի այն»: