Opera VPN հավելվածը, որը թույլ է տալիս շրջանցել iOS-ով եւ Android-ով աշխատող բջջային սարքերի արգելափակումները, ապրիլի 30-ից դադարեցնում է իր աշխատանքը: Այս մասին, «ՌԲԿ»-ի փոխանցմամբ, հաղորդվում է կայքի պաշտոնական էջին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Opera Gold-ի բաժանորդները SurfEasy Ultra-ի՝ մեկ այլ VPN հավելվածի համար մեկ տարվա անվճար բաժանաորդագրություն կստանան: Այս հավելվածը կարող է միաժամանակ գործարկվել հինգ սարքի վրա եւ կարող է գործել Windows, Mac, iOS, Android- ի եւ Amazon օպերացիոն համակարգերի վրա: Opera-ի այն օգտագործեղները, որոնք ոսկե բաժանորդագրություն չունեն, կարող են անցնել SurfEasy Ultra-ի տարեկան բաժանորդագրությանը 80 տոկոս զեղչով:

App Annie-ի վիճակագրության համաձայն՝ Opera VPN-ը  iOS օպերացիոն համակարգի համար նախատեսված ամենատարածված  հավելվածների տասնյակում էր: Բացի դրանից, կային նաեւ Browsec VPN-ը եւ VPN Master-ը: