Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառում Ռուսաստանի հաջորդ նախագահական ընտրություններում` 2012 թվականին, իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը։ «Որոշ ժամանակ առաջ իմ մտքով իսկ չէր անցնում, որ ես նախագահի պաշտոնում կառաջադրվեմ, սակայն ճակատագիրը այլ կերպ դասավորվեց։ Այնպես որ, ես ոչինչ չեմ բացառում»,- ասել է նա:
Ռուսաստանյան լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Մեդվեդեւը նաեւ անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին՝ չբացառելով Թեհրանի դեմ նոր միջազգային սանկցիաների կիրառման հնարավորությունը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով հարցին, թե ով է 2012 թվականին դառնալու ՌԴ նախագահ, պատասխանել էր, որ ինքն ու Մեդվեդեւը մրցակից չեն միմյանց, այլ կնստեն ու միասին կպայմանավորվեն:




























