Բաշկիրիայում Ստերլիտամակի դպրոցներից մեկում 17-ամյա աշակերտը հարձակվել է կորեկցիոն դասարանի աշակերտների վրա: Նա դանակով վնասել է համադասարանցի աղջկա եւ ինֆորմատիկայի ուսուցչուհուն: Այս մասին նշված է Քննչական կոմիեի Tamtam պաշտոնական ալիքում:

«Նախնական տեղեկություններով՝ Ստերլիտամակի №1 դպրոցի կորեկցիոն դասարանի 17-ամյա աշակերտը մտել է ինֆորմատիկայի կաբինետ, որտեղ եղել են նրա համադասարանցիները»,- նշված է հաղորդագրության մեջ: Դեռահասն այնուհետեւ հանել է դանակը, հարվածել աղջիկներից մեկին եւ ուսուցչուհուն, ինչպես նաեւ իրեն: Հետո նա հատակին հրկիզվող հեղուկ է լցրել եւ այրել:

Դրանից հետո գործել է հրդեհային ազդանշանային համակարգը: Աշակերտուհիներից մեկը վախենալով ցած է թռել պատուհանից: Հրդեհից ոչ ոք չի տուժել:

«ԿՊ-Բաշկորտոստանը» հայտնում է, որ աշակերտը ուսուցչուհու վրա բենզին է լցրել եւ այրել: Պարբերականի տեղեկություններով՝  նրա անունն է Եկատերինա Պերշինա: Ըստ դպրոցի կայքում հրապարակված հաղորդագրության՝ անցյալ տարի նա հաղթել էր «Բաշկորտոստանի տարվա ուսուցիչ» մրցույթի «Մանկավարժական վարպետություն» անվանակարգում:

Բաշկիրիայի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Սվետլանա Կուսկարբեկովան հայտնել է, որ գերատեսչության տեղեկություններով՝ արտակարգ դեպքից հետո 4 մարդ հեսպիտալացվել է միջին ծանրության վնասվածքներով: Նրանցից երեքը երեխաներ են:

Ստերլիտամակում դանակով զինված աշակերտի հարձակումից հետո 4 մարդ է տուժել