Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակն է քննարկվել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ու պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ ԼՂՀ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Հանդիպմանը, ինչպես NEWS.am-ին հայտնել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից, քննարկվել են նաեւ բանակաշինությանն ու զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին եւ 15-ին Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի խախտման դեպքեր։ ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը գնդակոծվել էին ադրբեջանական կողմից` հարավ-արեւելյան, արեւելյան ու հյուսիս-արեւելյան ուղղություններով։