Իրաքի Մոսուլ քաղաքում եւ շրջակա նահանգներում 212 մարդ մահապատժի է դատապարտվել: Նրանց մեծամասնությունը դատապարտվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար, հաղորդում է Reuters-ը:

Նշենք, որ 2014 թվականից Մոսուլը գտնվում էր ԻՊ-ի զինյալների վերահսկողության ներքո: Նախորդ տարվա դեկտեմբերին իրաքյան բանակին հաջողվել է  Մոսուլն ամբողջությամն ազատագրել ահաբեկիչներից: Այդ պահից սկսած Իրաքում սկսեցին դատել ԻՊ-ին անդամակցելու համար: Այսպես, 815 մարդ է կանգնել դատարանի առաջ, նրանցից 212-ը մահապատժի է դատապարտվել, իսկ 150 մարդ էլ ցմահ ազատազրկման: