Եգիպտոսի իշխանությունների որոշմամբ 89 տարի առաջ հայտնաբերված Թութանհամոն փարավոնի դամբարանը մինչեւ այս տարեվերջ վերջնականապես փակ կլինի զբոսաշրջիկների այցելությունների համար, գրում է բրիտանական Sunday Times պարբերականը:
Տվյալ քայլը ստիպողական է, քանի որ դամբարանում բազմաթիվ զբոսաշրջիկների առկայությունից խոնավության կտրուկ տատանումներ են լինում, ինչը հանգեցնում է հուշարձանի կործանման: «Եթե մենք չփակենք հուշարձանը, 100 տարուց հետո այն լիովին կոչնչանա»,- հայտարարել է հին հուշարձանների վերահսկողության ծառայության ղեկավար Զահի Հավասը:
Ամեն տարի Արքաների հովիտ են այցելում 2 մլն զբոսաշրջիկներ: Այդ հոսքից չզրկվելու համար եգիպտացիները մտադիր են հարեւանությամբ Թութանհամոնի դամբարանի կրկնօրինակը ստեղծել: Ներկայումս դրա վրա աշխատում են Իսպանիայում:
Դա կողքին հայտնվելու է նաեւ Ռամզեսի դամբարանի կրկնօրինակը:
Իսկ Թութանհամոնի դամբարան այցելելու իրավունք կունենան միայն գիտնականներն ու բարձրաստիճան հյուրերը:




























