Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան շինարարությունը կես միլիոն դոլարից քիչ կարժենա: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարելով, որ հրաժարվել է ստորագրել 1 մլրդ դոլարի ծախսեր ենթադրող փաստաթուղթը: Նա նաեւ նշել է, որ հնարավոր է մասնակցի մայիսի 14-ին դեսպանատան բացմանը, հաղորդում է AP-ն:
Թրամփի խոսքով՝ ինքն արդեն սկսել էր ստորագրել փաստաթուղթը, երբ նկատեց 1 մլդ դոլար թիվը եւ հրաժարվեց անել այդ: Թրամփն ասել է, որ Իսրայելում ԱՄՆ դեսպան Դեվիդ Ֆրիդմանն իրեն ասել է, որ շինարարությունը կարելի է 150 հազար դոլարով անել: Նա նշել է, որ դա շատ փոքր գումար է եւ դրա փոխարեն հավանություն է տվել 300 կամ 400 հազար դոլար արժողությամբ ծախսերին:
Նոր շենք կառուցելու փոխարեն ԱՄՆ-ն կարդիականացնի գոյություն ունեցող ամերիկյան հյուպատոսության մի մասը, որպեսզի դեսպանատունն արագ բացվի:




























