Գերմանիան եւ ԵՄ-ի մյուս երկրները Վրաստանի քաղաքացիներից ապաստանի տրամադրման անհիմն հարցումների կտրուկ աճ են արձանագրել: Սա տեղի է ունեցել վիազային ռեժմի չեղարկումից հետո, գրում է DW-ն:

Ըստ ներկայիս տվյալների՝ միայն գերմանական գերատեսչությունները Վրաստանի քաղաքացիներից մոտ 3 անգամ շատ հարցումներ են ստացել, քան մինչեւ վիզաների չեղարկումը՝ 2017-ին մարտի վերջը:

Նման կամ ավելի լարված իրավիճակ է նկատվել Իտալիայում, Ֆրանսիայում եւ Շվեդիայում: Չեղարկմանը դեմ արտահայտվողները մտահոգվում էին իրադարձությունների նման զարգացումից:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ ԵՄ-ում կարող է քննարկվել առանց վիզային ռեժիմից հրաժարվելու մեխանիզմը: