Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ինչպես նաեւ մի շարք այլ բելառուս չինովնիկներ ընգրկվել են Լեհաստանի «սեւ ցուցակում»:

Բացի նախագահից, ցուցակում են նաեւ բելառուս դատավորների, դատախազների եւ ծառայությունների ղեկավարների անուններ, ովքեր պատասխանատու էին ընդդիմությանը հետապնդելու համար:

Նշենք, որ նման սահմանփակումները պայմանավորված են 2010 թվականի դեկտեմբերի 19-ին Մինսկում Բելառուսի նախագահի ընտրության օրը ընդդիմության կազմակերպած հանրահավաքը ցրելով:

«Ռոսբալտի» հաղորդմամբ, արգելող պատժամիջոցները չեն վերաբերի Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին, քանի որ Լեհաստանը  «ցանկանում է երկխոսության համար հնարավորություն պահպանել»:

Դեկտեմբերի 19-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ, որտեղ, պաշտոնական տվյալներով, ընտրվել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նույն օրը ընդդիմադիրները 30 հազարանոց հանրահավաք էին կազմակերպել , որին ներկա էին եղել ընդդիամդիր կուսակցությունների ներկայացուցիչների մեծ մասը:

Ընդդիմության հանրահավաքները դաժանորեն ճնշվել էին: Ձերբակալվել էր մի քանի հարյուր մարդ: