ԱՄՆ յոթ նահանգներ դատարանում պահանջում են չեղարկել անօրինական ներգաղթյալներին արտաքսումից պաշտպանելու ծրագիրը, հայտնի որպես DACA։ Այս մասին նշվում է Տեխասի նահանգի գլխավոր դատախազ Քեն Պակստոն հայտարարությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։ Նահանգները պահանջում են չեղարկել ծրագիրը եւ դադարեցնել արտաքսման հետաձգումը երաշխավորող փաստաթղթերի տրամադրումը։

Նրա խոսքով՝ DACA–ն վտանգավոր նախադեպ է ստեղծում, երբ գործադիր իշխանությունը իրեն լիազորություն է վերագրում, որը հակասում է Կոնգրեսի կողմից ընդունվող օրենքներին։

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման կարգադրել էր արտաքսման մշտական հետաձգման հնարավորություն տրամադրել այն ներգաղթյալներին, որոնք ԱՄՆ են եկել երեխաների հետ։ Այսպիսի մարդիկ առնվազն 700 հազար են հաշվվում։