Սաուդյան Արաբիան նախատեսում է մինչեւ 2020 թվականը ավելի քան 13 մլրդ հատկացնել զվարճանքի, առողջապահության, սպորտի եւ կրթության քարոզչության համար պահպանողական թագավորության արդիականացման շրջանակներում, փոխանցում է Reuters–ը։

Զվարճանքի հարցերով գլխավոր վարչության պետ Ահմեդ ալ Հատիբը հայտարարել է, որ «Կյանքի որակ» ծրագիրը ենթադրում է մինչեւ 2020 թվականը 300 000 աշխատատեղի ստեղծում։

«Այս նախաձեռնությունը ընդհանուր առմամբ կարժենք 50 միլիարդ ռիալ, պետական ծախսերը կազմում են 60 տոկոսը, 40 տոկոսն էլ մասնավոր սեկտորն է»,–ասել է Հատիբը։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը «Տեսլական 2030» ծրագրի շրջանակներում փորձում է արդիականացնել երկիրը։ Մասնավորապես, նա մտադիր է ընդլայնել կանանց իրավունքները։ Այս տարվա հուլիս ամսից կանանց թույլ կտրվի մեքենա վարել։ Կանայք կարող են ներկա լինել մարզադահլիճներում սպորտային խաղերին։ Վերացվել է կինոթատրոնների արգելքը, ծրագրվում է զվարճանքի պուրակի կառուցում։