Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը ներողություն է խնդրել հրեաներին եւ Հոլոքոստին ուղղված իր հայտարարությունների համար, որոնք միջազգային հանրությունը գնահատել է որպես հակասեմականության դրսեւորում, փոխանցում է Reuters-ը:
Աբասը դատապարտել է հակասեմականությունը եւ Հոլոքոստն անվանել «պատմության ամենազազրելի հանցագործությունը»: «Եթե մարդկանց վիրավորել է իմ նախորդ հայտարարությունը, հատկապես հրեաների ներկայացուցիչներին, ես ներողություն եմ խնդրում»,- նշված է Աբասի հայտարարության մեջ:
Պաղեստինի առաջնորդը քննադատությունների թիրախում էր հայտնվել, երբ հայտարարել էր, որ հրեաների հետապնդումները պայմանավորված էին ոչ թե նրանց հավատով, այլ զբաղմունքով եւ պահվածքով, մասնավորապես՝ նրանով, որ նրանց մեծամասնությունը բանկիրներ եւ վարկատուներ էին:



























