Ազատության հրապարակից այսօր՝ մայիսի 9-ին, մեկնարկել է «Անմահ գունդ» հասարակական կազմակերպության կողմից նախաձեռնված քայլեթը:

Երթի մասնակիցները ձեռքներին բռնել են Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների լուսանկարներ»

Հանրապետության հրապարակում երթին միացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Երթին մասնակցում է նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, Զինված ուժերի ներկայացուցիչներ: