Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում հայտնաբերված հսկայական միջատը, մոծակների ընտանիքի ամենամեծ ներկայացուցիչն է: Զարմանալի մոծակի մասին լուրը տարածել են  առաջատար գիտական հրատարակությունները, հաղորդում է Planet-today-ը:

«Մենք ցնցվել էինք, երբ տեսանք այս արարածին: Դատեք ինքներդ՝ նրա թեւերի բացվածքը գերազանցում է 11 սանտիմետրը: Սա ավելի քան երեք սանտիմետրով շատ է, քան նախորդ ռեկորդակիր մոծակների թեւերի բացվածքը», - ասում է չինացի գիտնական Չժաո Լին:

Գիտնականները ահռելի միջատին հայտնաբերել են Չինաստանի հարավարեւմտյան լեռներում:

Ռեկորդակիր մոծակը Holorusia mikado տեսակի ներկայացուցիչ է:

 «Այս մոծակները՝ չնայած սարսափելի տեսքին, վնասակար չեն: Նրանք արյուն չեն ծծում եւ այնքան էլ լավ չեն թռչում: Մի խոսքով, անվտանգ էակներ են», — ասել է գիտնականը՝ հավելելով, որշ աշխարհի ամենախոշոր մոծակին կարելի է տեսնել Արեւմտյան Չինաստանի միջատների թանգարանում: