«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 2011թ-ի հունվարի 21-ին կմասնակցի Բելառուսի վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա Բելառուսի մայրաքաղաք Մինսկում:
Հիշեցնենք, որ ռուսական լրատվամիջոցները հայտարարել էին, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի հրավիրվել Լուկաշենկոյի երդմնակալության արարողությանը, սակայն »մոռացել» էին նշել, որ ՌԴ ղեկավարները եւս նման հրավեր չէին ստացել:
Այս առնչությամբ, Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Բելառուսում նախագահի երդմնակալությանը այլ երկրների պաշտոնյաների հրավիրելու պրակտիկա չկա:





























