Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հուլիսյան մատակարարումներով նվազել են 0.57 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 79,12 դոլարի:

WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 0.37 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 71.93 դոլար: