ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարդատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) ղեկավարությանը, հայտնում է Fox News-ը:

«ՀԴԲ-ն ֆանտաստիկ կազմակերպություն է, սակայն դրա որոշ ղեկավարներ փտած խնձորներ են: [ՀԴԲ նախկին տնօրեն] Ջեյմս Քոմին դրանցից մեկն է»,- նշել է Թրամփը:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ երկրին «մեծ ծառայություն» է մատուցել Քոմիին գերատեսչության ղեկավարի պաշտոնից հեռացնելով: