Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի զինծառայողներն առաջին անգամ մասնակցել են Առաջին Հանրապետության հռչակման եւ Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի 100-ամյակի տոնակատարությանը նվիրված զորահանդեսին:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Արմավիրում «Սարդարապատ» հուշահամալիրում մեկ շարասյունով անցել են 2 երկրների ուժային կառույցների շքերթի հաշվարկները, որից հետո զոհված մարտիկների հուշասյան մոտ ծաղիկներ եւ ծղկեպսակներ են դրել:
Հանդիսությունների նախաշեմին միավորման զինծառայողների շարային պատրաստությունը մեկ ամիս շարունակ ամեն օր անցկացվել է Գյումրիի զինվորական կայազորի «Սիվերսկի» զինվորական քաղաքի վարժահրապարակում: Ռուսաստանի եւ Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչների հետ միասին «Սարդարապատ» հուշահամալիրում գլխավոր փորձ է անցկացվել միավորման հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի եւ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման զորահրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ:
Անդրկովկասում հանդիսավոր միջոցառումն ավարտվել է տոնական համերգով, ինչպես նաեւ հայկական ազգագրության ու ազատագրական պայքարի պատմության թանգարան այցելությամբ:
Առաջին Հանրապետության հռչակման եւ Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի 100-ամյակի տոնակատարությանը նվիրված զորահանդեսին մասնակցել է Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորի ՀՌՕ մոտ 200 զինծառայող:




























